Դիետիկ գազավորված ըմպելիքները հաստացնում են գոտկատեղը

Նիհարել ցանկացող մարդիկ հակված են օգտագործել դիետիկ գազավորված ըմպելիքներ՝ կարծելով, թե նրանք նպաստում են քաշի նվազեցմանը։ Սակայն Թեքսասի համալսարանի գիտնականները նախազգուշացնում են, որ նման ըմպելիքները կարող են միայն վնասել կազմվածքը, մասնավորապես գոտկատեղը։ 9 տարի շարունակ 749 մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս դիետիկ գազավորված ըմպելիքներ պարբերաբար օգտագործող մարդկանց գոտկատեղը հաստացել է, փոխանցում է Kedem-ը։

Մասնավորապես այն  մարդկանց մոտ, ովքեր երբեք գազավորված ըմպելիք չեն օգտագործել, փորձարկության հետեւանքով գոտկատեղը հաստացել է 2.5 սմ-ով։ Օրական մեկ բաժակից պակաս դիետիկ ըմպելիք օգտագործած մարդկանց մոտ գոտկատեղը հաստացել է 5 սմ-ով, իսկ պարբերաբար դիետիկ ըմպելիքներ օգտագործած մարդկանց մոտ՝ 7.5 սմ-ով։

ԱՎԵԼԻՆ