Լուկաշենկոն ՉԺՀ ներդրողներին առաջարկում է օգտագործել ԵՏՄ առավելությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չինացի  ներդրողներին հրավիրում է օգտվել Եվրասիական տնտեսական  միության տրամադրած առավելություններից։

<Բելառուսում արտադրություն դնելով՝ չինական բիզնեսը կարող է օգտվել ԵՏՄ շուկա դուրս գալու հնարավորությունից>,- հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում բելառուս-չինական բիզնես ֆորումի ժամանակ։

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը պատրաստ է հարթակ դառնալ չինական տնտեսությունը ԵՄ շուկա արտահանելու համար։ <Եթե բաց խոսենք, ՉԺՀ-ն առանց Բելառուսի էլ կարող է դուրս գալ ԵՏՄ շուկա, սակայն ԵՄ-ի հետ համագործակցելու համար նրան կօգնի Բելառուսը, իսկ նման համագործակցությունը շահավետ է Չինաստանի համար>,- ասել է բելառուս նախագահը։

ՉԺՀ առաջնորդ Սի Ձինպինն իր հերթին հայտարարել է, որ Բելառուսը՝ իբրեւ  կարեւոր փոխադրամիջոցային հանգույց, յուրահատուկ աշխարհագրական դիրք ունի Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ստեղծելու համար եւ միաժամանակ գտնվում է Եվրոպայի կենտրոնում։

ԱՎԵԼԻՆ