Պատի տակ հայտնաբերել են հակահետեւակային 2 ական, գնդացրի 3 արկ եւ 122 փամփուշտ

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ ռազմամթերք է թողել Աշտարակ-Երեւան ճանապարհի 4-րդ կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող չգործող ավտովերանորոգման կետի պատի տակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է հակահետեւակային 2 ական, խոշոր տրամաչափի գնդացրի 3 արկ եւ 5,45 մմ տրամաչափի 122 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ԱՎԵԼԻՆ