273,5 մլն դոլար. Զանգեզուրի կոմբինատի թափոնները կվերամշակեն

Մինչեւ 2018. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարները վերամշակելու համար նախատեսվում է ներդնել 273,5 մլն դոլր։ Այս մասին ասված է ՙՈղջիի, Փխրութի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված արդյունաբերական թափոնների, ինչպես նաեւ ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ > ՓԲԸ գործունեության հետեւանքով թափոնների վերամշակման ներդրումային ծրագրի մասին օրինագծի գրավոր հիմնավորման մեջ։ Օրինագիծը հավանություն է ստացել մայիսի 7-ին կայացած Կառավարության նիստում։

ՙԱլյոտիգ մասնավոր ՍՊԸ –ի հետ ներդրումների մասին համաձայնագիրը արձանագրվել էր 2014թ. հոկտեմբերի 16-ի հուշագրում։  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի> թափոններն արդեն հասնում են 300 մլն տոննայի եւ տարեկան աճում են 18-20 մլն տոննայով։ Դրանք ինչ-որ կերպ  գործածելու համար ներդնողը կկառուցի 12.5 մլն տոննա վերամշակման հզորությամբ գործարան։ Պլանավորվում է նաեւ ստեղծել տարեկան 10 հազար տոննա ոչ մետաղական թափոններ վերամշակող գործարան։

Ծրագրի առաջի փուլում պլանավորվում է ստեղծել շուրջ հազար մշտական եւ 500 ժամանակավոր աշխատատեղ։ Պլանավորվում է ազատել 400-450 հա գյուղական հողատարածք։

ԱՎԵԼԻՆ