Գյումրիում իրար են բախվել 4 մեքենաներ

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսաելյան-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Վազ 21006» մակնիշի 018 NU 09 պ/հ, «Վազ 21099» մակնիշի 13 OU 620 պ/հ, «Վոլգա» մակնիշի 50 SL 770 պ/հ եւ «Վազ 21001» մակնիշի 45 UO 602 պ/հ ավտոմեքենաները. զոհեր եւ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են լվացման աշխատանքներ:

ԱՎԵԼԻՆ