Աղջիկն ամեն շաբաթ մոռանում է իր ընկերոջը

20-ամյա Ջեննի Գիբսը Մեծ Բրիտանիայից հազվադեպ հանդիպող նյարդաբանական խանգարման պատճառով ամեն շաբաթ մոռանում է իր ընկերոջը՝ Ստյուարտին, եւ ստիպված է նորից նայել իրենց համատեղ նկարները՝ Ստյուարտին հիշելու եւ կրկին սիրելու համար:

Ջեննի խնդիրների պատճառը նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարումն է, որի պատճառով նոպաներ են ի հայտ գալիս, որոնք ջնջում են հիշողությունը: Այժմ Ջեննին որոշել է կիսվել իր խնդիրներով, որպեսզի դրանց մասին իմանան նաեւ նմանատիպ խնդիրներ ունեցող այլ մարդիկ:

Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Ջեննին ուշափափվեց աշխատանքի վայրում: Հաջորդ չորս օր նա կոմայում անցկացրեց, որից հետո ուշքի եկավ խանգարված հիշողությամբ եւ անշարժացած վերջույթներով:  Այդ ժամանակ աղջկա մոտ նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարում ախտորոշվեց, որի պատճառով նա անընդհատ մոռանում է ինքն իրեն, իր ծնողներին, ընկերոջը:

Միայն համատեղ նկարները դիտելն է օգնում Ջեննիին վերականգնել հիշողությունները: Աղջիկը, սակայն, իրեն երջանիկ է համարում, որովհետեւ Ստյուարտն իր կողքին է, աջակցում է իրեն եւ նոպայից հետո ամեն անգամ ցույց տալիս նկարների ալբոմը, որը զույգն անընդհանտ ստիպված է թարմացնել:

Բժիշկների խոսքով՝ ոտքերի շարժողական ֆունկցիա եւ հիշողությունը դժվար թե վերադառնան, այդ պատճառով երիտասարդը ստիպված կլինի ամեն շաբաթ հիշացնել իր զուգընկերուհուն, որ նա ընկեր ունի:

ԱՎԵԼԻՆ