Ավտովթար Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկում

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 CL 666 պետհամարանիշի (վարորդ Գ. Ա.) եւ «Նիսսան» մակնիշի 34 AP 631 պետհամարանիշի (վարորդ Մ. Ա.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնների փականները եւ հոսանքազրկել ավտոմեքենաները:

ԱՎԵԼԻՆ