Կառավարությունը կվճարի պատերազմի 50 վետերանների հանգստի համար

Հայաստանի կառավարությունը կվճարի Երկրորդ համաշխարհային պատերազմի 50 վետերանների հանգստի համար: Նման որոշում է կայացրել կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, եր եւս 55 վետերանների միանվագ սոցիալական աջակցություն կտրամադրվի: Այդ աջակցությունը կստանան այն վետերանները, որոնք ընդգրկված են «ՀՀ վետերանների միության» կազմում:Այդ նպատակների համար պետական բյուջեից կհատկացվի 6 մլն 550 հազար դրամ:

ԱՎԵԼԻՆ