Բրոկոլիում պարունակվող նյութը կարող է օգնել բուժել արթրիտը

Բրոկոլիում պարունակվող նյութը կարող է օգնել բուժել արթրիտը

20:53 13 Փտր, 2018

Բրոկոլիում առկա միակցության արհեստական տարբերակը կարող է օգնել բուժել արթրիտը, նշում են բրիտանական դեղագործականEvgen Pharma ընկերության գիտնականները:

Սուլֆորաֆան անվանումով հայտնի այդ միակցությունը կասեցնում է բորբոքումը եւ ջլերի վնասումը: Սակայն հիվանդները պետք է օրական մի քանի կիլոգրամ բանջարեղեն ուտեն՝ որեւէ օգուտ ստանալու համար Սուլֆորաֆանը իր բնական տեսքով բավականաչափ կայուն չէ՝ բժշկության մեջ օգտագործվելու համար:

Evgen Pharma-ի գիտնականները մշակել են այս նյութի կայուն սինթետիկ տարբերակը, որը կարող է շատ արդյունավետ լինել արթրիտի բուժման տեսանկյունից: Այդպիսի դեղորայքի մի չափաբաժնում, որը հայտնի է որպես  Sulforadex  կամ SFX-01, պարունակվում է նույնքան սուլֆորաֆան, որքան 2.4 կգ բրոկոլիում: Մկների վրա անցկացված փորձարկման արդյունքում Sulforadex-ը կարողացավ նկատելիորեն բարելավել կրծողների ոսկորների ընդհանուր վիճակը: Առաջին արդյունքները շատ խոստումնալից են թվում, եւ բացառված չէ, որ մոտ ապագայում դեղորայքը կարող է օգտագործվել մարդկանց բուժման համար:

Հիշեցնենք, որ բրոկոլին, մի շարք հետազոտությունների համաձայն, կարող է բուժել նաեւ քաղցկեղի մի քանի տեսակ (ներառյալ բերանի խոռոչի քաղցկեղը), մի շարք սիրտ-անոթային հիվանդություններ եւ նույնիսկ բարելավել աուտիզմի ախտանշանները:

loading...