Վատիկանը չեղյալ է հայտարարել Գալիպոլիի 100-ամյակին մասնակցելու որոշումը

Հռոմի Պապի դեմ թուրքական իշխանությունների քննադատություններից հետո Վատիկանը հայտնել է, որ չի մասնակցելու Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումներին։Թուրքական Dunya bultenı կայքի փոխանցմամբ՝ Անկարայում Վատիկանի դեսպանատնից հայտնել են, որ Գալիպոլիի միջոցառումներին Վատիկանը չի մասնակցելու, քանի որ Վատիկանի արդարադատության եւ խաղաղության խորհրդի առաջնորդը, ով պետք է այցելեր Թուրքիա, վատառողջ է։Նշենք, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Պապի ելույթից հետո թուրքական իշխանությունները խիստ արձագանքեցին եւ հետ կանչեցին Վատիկանում Թուրքիայի դեսպանին։

ԱՎԵԼԻՆ