Իսրայելական ԶԼՄ-ներն արձագանքել են Ցեղասպանության մասին Հռոմի Պապի խոսքերին

Իսրայելական լրատվամիջոցներն արձագանքել են Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությանը, որը նա արել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագից առաջ:Հրապարակումներում նշվում է, որ Պապի արարքը կարող է փչացնել Անկարայի եւ Վատիկանի հարաբերությունները:«The Times of Israel»-ի փոխանցմամբ, Ֆրանցիսկոս I-ի հայտարարությունը, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները XX դարի առաջին Ցեղասպանությունն են, պայթյունավտանգ է եւ անպայման կբարկացնի Թուրքիային: Վատիկանում Թուրքիայի դեսպանությունը չեղյալ է հայտարարել ապրիլի 12-ին նախանշված մամուլի ասուլիսը:Ֆրանցիսկոս Պապը Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես է եկել նաեւ նախկինում: Այս մասին գրել է իսրայելական «Haaretz»-ը՝ հավելելով, որ 2006 թվականին, դեռեւս Հռոմի պապ չլինելով, նա Թուրքիային կոչ է արել Ցեղասպանությունը ճանաչել որպես հայ ժողովրդի եւ մարդկության դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ծանրագույն հանցագործություն:

ԱՎԵԼԻՆ