Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը` Ժիրայր Սեֆիլյանի և ՀԽ անդամների ձերբակալության մասին

Zham.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանն անդրադարձան Հիմնադիր խորհրդարանի անդամների բնակարանների խուզարկությանն ուձերբակալմանը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` Հիմնադիր խորհրդարանի գործունեությունը ԲՀԿ-ն միշտ չէ, որ միանշանակ ողջունել է, սակայն դա այլ տիրույթի հարց է, հիմա հարցը իրավապահ համակարգի գործունեությունն է.«Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունն առավել մանրամասն մեկնաբանման անհրաժեշտություն ունի: Կարծում եմ, շատ ավելի հստակ պետք է ներկայացվեն հիմքերը, փաստերը, պատճառներն ու ապացույցները, որոնք հիմք են հանդիսացել մարդկանց բերման ենթարկելու կամ կալանավորելու: Սա է խնդիրը: Քաղաքական մասով ԲՀԿ-ն միշտ չէ, որ համաձայն է եղել ՀԽ-ի գործողությունների հետ և որևէ և շատ հարցեր ԲՀԿ-ի համար եղել են անհասկանալի այդ կառույցի գործունեության մեջ, հիմա էլ մնում են անհասկանալի, բայց զուտ իրավական առումով իրավապահ համակարգի տարածած հաղորդագրությունը մի քիչ ավելի բացելու անհրաժեշտություն կա, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, թե կոնկրետ ինչն է պատճառ հանդիսացել չորս հոգու բերման ենթարկելու և ձերբակալելու համար»,-ասաց Զոհրաբյանը:

Միքայել Մելքումյանը,մ չնայած գործի մանրամասներին տեղյակ չէ, սակայն կարծում է, որ եթե օրենքի խախտմանը իրավապահ մարմինները չարձագանքեին, ապա իրենք կլինեին օրենքը խախտողներ.«Եթե կա տեղեկատվություն, որ այդ անձանց գործողությունները բերել են օրենքի խախտման համար, ապա այն իրավասու մարմինները, ովքեր պետք է միջոցներ ձեռնարկեին, իրենք կլինեն օրենքը խատած, եթե դա չանեին, բայց ես մանրամասն տեղեկություններ չունեմ»:
Դիտարկմանը, թե ՀԽ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ առանց որևէ հիմք ներկայացնելու են խուզարկումներ անցկացրել, Միքայել Մելքումյանն ասաց. «Չեմ կարծում, որ խուզարկում անցկացվի առանց հիմքի»:

ԱՎԵԼԻՆ