Հայաստանում պատրաստվում են արտադրել փայլաթիթեղ՝ ավիացիոն սննդի համար

5 տարի անընդմեջ «Արմենալ» ալյումինե փայլաթիթեղի գործարանը մեծացնում է արտադրության ծավալները եւ նոր շուկաներ նվաճում: Այսպես, 2014 թ հոկտեմբերից լիովին վերաբացվել է Եվրամիության շուկան: Մի քանի տարի առաջ ընկերությունը հետամուտ էր եղել տարեկան 33 600 հազար տոննա արտադրության նպատակային ցուցանիշին հասնելուն: Նպատակն արդեն մոտ է, բայց գործարանը մեկ այլ նածագիծ է մշակում՝ հասնելու 40 հազարի: Այս թեմաների, ինչպես նաեւ բնապահպանական նոր նախագծերի մասին NEWS.am-ը զրուցեց գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովի հետ:2014 թ արդյունքներով «Արմենալ»-ը գրեթե հասավ 30 հազ. տ ցուցանիշին: Սաայն դեպքում, երբ 2006 թ ավարտված արդիականացումից հետո, գործարանիհեռահար նպատակը 25 հազ տոննա էր:25 հազարը հայտարարված հզորությունն է, որը նախատեսում էր որոշակի արտադրանքի տեսականու ավելացում՝ հիմնական սարքավորումների արդիականացումից հետո: Պատվերների փաստացի համակազմն ավելի մեծ է: 2010-2014 թթ արտադրողականությունն աճել է 36%-ով: Անցյալ տարվա արդյունքներով արտադրվել է ավելի քան 29 250 տոննա: Այդպիսի արդյունքը հնարավոր դարձրինք՝ ավելացնելով արտադրողականությունը բոլոր օղակներում, օպտիմալացնելով տեխնիկական եւ արտադրական գործընթացը:Իրագործման ո՞ր փուլում է 33 600 ռազմավարությանը:Նպատակին մոտ ենք: Այս տարվա IV եռամսյակում պատրաստվում ենք հասցնել ամսական թողարկումը մինչեւ 2,8 հազ տ: Այնպես որ այս տարի կհատենք 30 հազարի սահմանը: 2015 թ. ստորին շեմ ենք սահմանել 31,5 հազ տոննան, իսկ եթե պատվերների փաթեթը թույլ տա, կարող ենք հասնել 32-32,5 հազարի: 2016 թ սպասվելիք ծավալը 33,6 հազ. Է: Այժմ նախագծում ենք «ԱՐՄԵՆԱԼ 40 000» պլանը, որն ուզում ենք իրագործել երկու փուլով՝ 37 ռւ 40 հազ տ՝ 2016-2020 թվականներին: Իհարկե, այդտեղ ամեն ինչ կախված է լինելու պատվերների կառուցվածքից:Արդյոք նախատեսվու՞մ է ընդյալնել արտադրության տեսականին:Այստեղ ունենք զարգացման երկու հիմնական ուղղություն: Առաջինը սննդի կոնտեյներների համար (ռուս. касалетка) նախատեսված փայլաթիթեղն է, երկրորդը՝ բարակ փայլաթիթեղի արտադրության ծավալների մեծացումը: Եթե մինչեւ տարեւերջ յուրացնենք կասալետային փայլաթիթեղի արտադրոթյունը արդոունաբերական ծավալնեով, սա լավ արդյունք կհամարենք:Այդ ուղղությամբ շուկան ակտիվ է զարգանում եւ հեռանկար ունի՝ ավիացիոն սնունդ, սննդի սառեցում, տապակում, տեղափոխում (օրինակ՝ քաղաքից դուրս) եւ այլն: Այս տեսակի փայլաթիթեղը մեզ համար նոր շուկա է, որտեղ պատրաստվում ենք գրավել մեր տեղը:Սրա հետ մեկտեղ, կատարելագործում ենք որակը ե ավելացնում՝ քանակը 7-9 միկրոն հաստության փայլաթիթեղի մասով: 2014 թ մեր արտադրության մեջ նրա տեսակարար կշիռը հասել էր 15%-ի, մինչդեռ 2013 թ միայն 4% էր:Ի՞նչ հեռանկարներ է բացում եվրոպական շուկաների մուտքի արգելքիվերացումը:Ի սկզբանե «Արմենալը» նպատակաուղղված էր եվրոպական սպառողների վրա: Սակայն մեզանից անկած պատճառներով այստեղ խնդիրներ էին ծագել: Հիմա դրանք հաղթահարված են, եւ 2014 թ, համաձայն ՀՀ Մաքսային ծառայության տվյալների, Եվրամիության երկրներ է արտահանվել առավել քան 3,6 հազ տ հայկական փայլաթիթեղ: Սա գրեթե 4,5 անգամ ավելի է, քան նախորդ տարի: Սրան զուգահեռ՝ մոտ 20%-ով նվազել է արտադրվող փայլաթիթեղի հաստությունը, քանի որ Եվրոպան սպառում է ավելի բարակ փայլաթիթեղ: Նախորդ տարվա հոկտեմբերից Եվրոպական հանձնաժողովի՝ 2009 թ. սահմանված հակադեմպինգային տուրքերը վերջնականապես չեղարկվել են, եւ հիմա մենք այդ պահանջկոտ շուկայի հետ աշխատում ենք նորմալ ռեժիմով: Վստահ եմ, որ մեր մատակարարումները դեպի Եվրոպա կշարունակեն աճել: Ինչպես հայտնի է, վերջերս ձեռնարկությունում գործարկվել է սառեցնողքսայուղի գոլորշու որսման եւ երկրորդական օգտագործման համակարգը:Ինչպիսի՞ արդյունքեր կարելի է սպասել դրա աշխատանքից:AIRPURE համակարգը (թարգմանաբար՝ «Մաքուր օդ») խոշոր նախագիծ է, անգնահատելի բնապահպանական նշանակությամբ եւ բարձր խնայողությամբ: 2015 թ փետրվարին համակարգն ընդունել էինք շահագործման:Դրա սկզբունքը բավականին պարզ է: Այն որսում, զտում եւ կոնդենսացնում է քսայուղի գոլորշին, որն առաջանում է փայլաթիթեղի սառը գլանման ժամանակ: Վերականգնված հեղուկը կարելի է օգտագործել բազմակի եւ ազատվել մթնոլորտային արտանետումներից: Միաժամանակ, մենք խնայում ենք քսայուղի ձեռքբերման եւ ներկրման ծախսերը, իսկ դրանք քիչ չեն: Չէ՞որ բոլորիս հայտնի է, որ Հայստանի պայմաններում լոգիստիկան բարդ է եւ ծախստար, «Արմենալն» էլ բացառություն չէ:Այժմ մենք աշխատում ենք համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Այն դեռ չի հասել նախագծային հզորության, բայց արդեն այսօր խնայում է ամսական մինչեւ 100 հազ. դոլար: Վտահ ենք, որ ժամանակի ընթացքում այս ցուցանիշը կկրկնապատկվի, եւ հաշված տարիների ընթացքում ծախսերը կփոխհատուցվեն:Եւս մեկ հարց բնապահպանությունից: Ինչպե՞ս է լուծվում գործարանիարտադրական թափոնների հարցը: Հայտնի է, որ նրանց համար նախատեսվածհատուկ տարածքի նախագիծը ստացել էր բնապահպանությաննախարարության եւ բնապահպանական հասարակության հավանությունը: Այդպիսի տարածքը կենսական անհրաժեշտություն է մեզ համար: Բնապահպանական պահանջները շարունակ խստանում են, իսկ մենք պետք է համապատասխանենք դրանց: Մաքրում ենք նախորդ տարիների կուտակած, կատարում ենք ուսումնասիրություններ: Մեր թափոնների հիմնական մասը մետալուրգիական խարամն է ու զտիչ հողերը: Դրանք պիտի որեւէ տեղ պահվեն, իսկ առայժմ՝ կտեղավորվեն հատուկ նախատեսված տեղամասում, որը կհամապատասխանի 5 տարվա արտադրանքից գոյացող թափոնների ծավալին: Ցավոք, Հայաստանում դեռ չկա պոլիգոն արդյունաբերական թափոնների համար: Մնում է միայն հուսալ, որ վաղ թե ուշ հանրապետությունը այդպիսին կստեղծի: Առժամանակ գործարանը ստիպված է պահեստավորել իր թափոնները իր իսկ տարածքում՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը: Տեղամասի կառուցման նախագիծն արդեն իսկ ներառված է գործարանի պլանի մեջ,, նախապատրաստական աշխատանքն ադեն տանում ենք:

Զրուցեց՝ Արամ Գարեգինյանը

NEWS.am

ԱՎԵԼԻՆ