Օլանդն ապրիլի 24-ին Երեւան կժամանի 100-120 հոգանոց պատվիրակությամբ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երեւան կժամանի մեծ100-120հոգանոց պատվիրակությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեն:Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին Երեւան այցելելու մտադրության մասին նշել էր նախորդ տարվա գարնանը:Ներկայումս Ֆրանսիայի դեսպանատունն աշխատում է այդ այցելությունը կազմակերպելու ուղղությամբ:Պատվիրակության կազմում կլինեն լրագրողներ եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներՆա նաև հավելել է, որ այս այցով Օլանդը նպատակ է հետապնդում հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ուղերձ հղել, որ նման ցեղասպանություններն այլևս երբեք չկրկնվեն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը հայտնել էր, որ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24–ին և 25–ին հայաստանցի և ադրբեջանցի իր պաշտոնակիցների հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը։

ԱՎԵԼԻՆ