Ալերգիայի գարնանային սրացումը մեղմելու 5 միջոց

Ալերգիայի գարնանային սրացումը հաղթահարելու համար անհրաժեշտ է առաջին հերթին իմանալ այդ ալերգիայի պատճառները, նշում է բժիշկ Ջեյմս Սաբլեթը՝ ալերգիայի, ասթմայի եւ իմունոլոգիայի Ամերիկյան քոլեջի նախագահը:Քոլեջի մասնագետները ալերգիայի թեթեւացման հետեւյալ 5 միջոցներն են առաջարկում1. Սինթետիկ հագուստ մի կրեք, այն կարող է փոշի հավաքել իր վրա: Ավելի լավ է՝ բնական կտորից շոր հագնել՝ օրինակ, բամբակից։2. Եթե մարզվում եք բաց երկնքի տակ, ավելի լավ է դա անել մինչեւ լուսաբացը կամ վաղ առավոտյան, երբ ծաղկափոշին օդում դեռեւս այդքան շատ չէ: Քանի որ մարզվելու ընթացքում մենք ավելի արագ ու խորն ենք շնչում, ծաղակափոշին կարող է ալերգիայի սուր նոպա առաջացնել: Այդ պատճառով ավելի լավ է մարզվել փակ տարածքներում, այլ ոչ բաց երկնքի տակ:3. Եթե այգի եք խնամում, հակագիստամինային դեղեր ընդունեք  տնից դուրս գալուց 30 րոպե առաջ: Այգում աշխատելիս անպայման դիմակ ու ձեռնոց կրեք, իսկ տուն վերադառնալով՝ լվացեք ձեռքերը, մազերն ու հագուստը:4. Զգույշ եղեք բնակարանում ալերգենների հետ: Ավելի հաճախ սրբեք կահույքը, կեղտոտ կոշիկները թողեք սենկայից դուրս եւ, իհարկե, հաճախ լոգանք ընդունեք:5. Եթե հակաալերգիկ դեղորայքը Ձեզ չի օգնում, մտածեք սրսկվելու մասին:

ԱՎԵԼԻՆ