«1915» ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի ապրիլի 17-ին

Ի հիշատակ ցեղասպանության 100-ամյակի, Bloodvine Media-ն Strongman-ի եւ mTuckman Media-ի հետ համատեղ, 2015թ. ապրիլի 17-ին հանդիսատեսի դատին կհանձնի «1915» ֆիլմը:Հոգեբանական թրիլլերի ռեժիսորներն են Կարին Հովհաննիսյանը («Գերդաստան ստվերաց» գրքի հեղինակ) եւ Ալեք Մուհիբյանը: Նկարահանող եւ դերասանական կազմը ներառում է այնպիսի նշանավոր մարդկանց, ինչպիսիք են գործադիր պրոդյուսեր Րաֆֆի Հովհաննիսյանը (ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար), Գրեմմի մրցանակակիր երգահան Սերժ Թանկյանը (System of a Down խմբից, որը շուտով կմեկնարկի ցեղասպանությանը նվիրված իր շրջագայությունը) եւ դերասաններ Սիմոն Աբգարյանը (Casino Royale) ու Անժելա Սարաֆյանը (Twilight):«2015թ-ը ոչ միայն Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, այլ նաեւ մոռացված ցեղասպանությունների մի ամբողջ դարաշրջանի ավարտը: 1915»- ը ժխտման մասին է, թե ինչպես ենք մենք փորձում ազատվել պատմությունից, եւ ինչպես է պատմությունը մեզ հետապնդում: Այն նաեւ մեր իսկ անցյալի ուրվականների հետ առերեսվելու անհրաժեշտության մասին է», – նշեց ֆիլմի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Կարին Հովհաննիսյանը:Սյուժե: Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունից ուղիղ 100 տարի անց մի խորհրդավոր ռեժիսոր Լոս Անջելես թատրոնում բեմադրում է ներկայացում՝ ի հիշատակ 1915-ի: Սակայն երբ ցուցարարները շրջապատում են թատրոնը եւ մի շարք տարօրինակ պատահարներ խուճապ են առաջացնում իր պրոդյուսերի (Ջիմ Փիդդոք) եւ դերասանների (Անժելա Սարաֆյան, Սեմ Փեյջ, Նիկոլայ Կինսկի) մոտ, պարզվում է, որ ռեժիսորի մտադրությունը չափազանց վտանգավոր է եւ անցյալի ուրվականներն ամենուր են:Ֆիլմը կարելի է նախապես պատվիրել պաշտոնական կայքում՝ www.1915themovie.com եւ ստանալ Գրեմմի մրցանակակիր երգահան Սերժ Թանկյանի հեղինակած երաժշտական ստեղծագործությունը՝ «1915 – The End Begins»:«1915» ֆիլմի գործընկերներն են Ռազմավարական եւ Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոն-ը (ՌԱՀՀԿ / ACNIS) եւ RVVZ / IDeA Foundation-ը:Ֆիլմն կցուցադրվի հետեւյալ քաղաքների կինոթատրոններում.Լոս Անջելես եւ Հարավային Քալիֆորնիա՝ ապրիլի 17-իցՆյու Յորք՝ ապրիլի 22-իցՖրեզնո՝ ապրիլի 24-իցԵրեւան՝ ապրիլի 25-իցՖիլմը նաեւ հասանելի կլինի ինտերնետային հարթակներում ապրիլի 22-ին: Կինոթատրոնների ամբողջական ցուցակի համար տեսեք ստորեւ կամ այցելեք մեր պաշտոնական կայք – www.1915themovie.com.Ի հավելումն նախատեսված ցուցադրությունների՝ «1915»-ը համագործակցում է նորարարական Tugg ընկերության հետ՝ ամբողջ ԱՄՆ-ի տարածքնեով մեկ ըստ պահանջի ցուցադրություններ իրականացնելու համար: Ձեր քաղաքում «1915» ֆիլմի ցուցադրություն կազմակերպելու համար, այցելեք https://www.tugg.com/titles/1915:«1915» ֆիլմը մեծ եկրան կբարձրանա ապրիլի 5-ին Բեռլինի (Գերմանիա) Մաքսիմ Գորկի թատրոնում՝ որպես Հայոց Ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված միջազգային ցուցադրություն: Այնուհետեւ՝ ապրիլի 13-ին կկայանա «1915» ֆիլմի ամերիկյան պրեմիերան Լոս Անջելեսի պատմական Եգիպտական կինոթատրոնում: Ֆիլմը կներկայացվի Ամերիկյան Կինեմատոգրաֆիայի եւ «Արփա» միջազգային ֆիլմերի փառատոնի համահովանավորությամբ: Հայաստանի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 25-ին Մոսկվա կինոթատրոնում եւ կցուցադրվի նաեւ Cinema Star (Dalma Garden Mall) կինոթատրոնում:

ԱՎԵԼԻՆ