Չինաստանը Թուրքիայի հետ ԶՀՀ մատակարարման մասին պայմանագիր է ստորագրել

Չինաստանը հաստատել է Թուրքիայի հետ HQ-9 հեռահար զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին։ Այս մասին գրում է China Daily-ն՝ վկայակոչելով China National Precision Machinery Import & Export Corporation ընկերության ներկայացուցչի հայտարարությունը։Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմըզը 2015թ. փետրվարին հայտարարել էր, որ Թուրքիան պլանավորում է համագործակցել Չինաստանի հետ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման ուղղությամբ։ Նա նշել էր, որ իր երկրի ստեղծած հակահրթիռային պաշտպանության համակարգը չի ինտեգրվելու ՆԱՏՕ-ի համակարգին։Իսկ ավելի ուշ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, թե մշակվող հակահրթիռային պաշտպանության համակարգը կհամատեղվի ՆԱՏՕ-ի համակարգերի հետ։«Չինական National Precision Machinery Import & Export Corporation ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ FD-2000 չինական համակարգի HQ-9 մոդելը  ընտրվել էր Թուրքիայի հետ 2013թ. պայմանագրի համար»,- գրում է պարբերականը։4 մլն դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգի հեռահար զենիթահրթիռային համալիրի գնման մրցույթի մասին Թուրքիան հայտարարել էր 2009թ։  2013թ. սեպտեմբերին հաղթող էր ճանաչվել չինական CPMIEC ընկերությունը՝ առաջ անցնելով ռուսական, ամերիկյան եւ եվրոպական արտադրողներից։ Չինաստանի հաղթանակից հետո ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործընկերները նրա վրա ճնշում էին գործադրում, ինչի արդյունքում մրցույթի արդյունքները չեղարկվեցին։ Հայտարարված նոր մրցույթին մասնակցում են ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումն ու եվրոպական Eurosam կոնցեռնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՎԵԼԻՆ