Հռոմի պապը վերջին 20 տարում առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս տարվա սեպտեմբերին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Նյու Յորք և ելույթ կունենա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70–րդ նստաշրջանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։«Նորին սրբությունը կայցելի ՄԱԿ–ի շտաբ–բնակարան 2015թ. սեպտեմբերի 25–ին, ելույթով հանդես կգա ՄԱԿ գլխավոր ասամբլեայի առաջ, նաև երկկողմանի հանդիպումների կունենա գլխավոր քարտուղարի հետ, կմասնակցի ՄԱԿ գործընկերների ընդհանուր ժողովին»։Վերջինիս խոսքով` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը վստահ է, որ Նորին սրբության այցը կոգեշնչի միջազգային հանրությանը` կրկնապատկելու ջանքերն արդարության, հանդուրժողականության և ըմբռնման ճանապարհով աշխարհի երկրների միջև համամարդկային արժեքների հասնելու համար:Հռոմի պապի այցելությունը ՄԱԿ բավականին հազվադեպ երևույթ է: ԳԱ-ում Հռոմի պապի վերջին ելույթը տեղի է ունեցել 1995-ի հոկտեմբերի 5-ին, երբ ՄԱԿ-ի անդամ երկրներին իր խոսքն է հղել Հովհաննես Պողոս II-ը:

ԱՎԵԼԻՆ