Մարտի 19-ը Հաճախորդի միջազգային օրն է

Աշխարհում բազմաթիվ տոներ կան, եւ վերջերս ցանկը համալրվել է եւս մեկով՝ Հաճախորդի միջազգային օրով (International client’s day): Ի տարբերություն արդեն ավանդույթ ունեցող տոների՝ Հաճախորդի օրը դեռ նոր է սկսում նվաճել աշխարհը: Առաջին անգամ այն նշվել է 2010 թվականի մարտի 19-ին:Ամենատարբեր ոլորտների ապրանքների եւ ծառայությունների համար նախատեսված այս տոնի նպատակը նոր հաճախորդներ գրավելն ու մշտականներին խրախուսելն է: Այդ օրն ամբողջ աշխարհում բիզնեսի սեփականատերերը հնարավորություն ունեն շնորհակալություն հայտնել հաճախորդներին համագործակցության համար:Ըստ Calend-ի, տոնի նախաձեռնողները Ռուսաստանից եւ Լիտվայից ձեռներեցներ են: Նախաձեռնությունը, սակայն, արագորեն աջակցություն է գտել Եվրոպայում եւ Ամերիկայում գործող բազմաթիվ փոքր եւ խոշոր ընկերությունների կողմից:

ԱՎԵԼԻՆ