Հովիկ Աբրահամյանը ժամանել է Եգիպտոս

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Կառավարության ղեկավարը կմասնակցի «Եգիպտոսի տնտեսության աջակցության եւ զարգացման» միջազգային տնտեսական համաժողովին, որին ներկա կլինեն մոտ 100 պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների պատասխանատուներ:

Նախատեսվում է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ:

ԱՎԵԼԻՆ