Դավիթաշենցի երիտասարդն ինքնասպան է եղել ընկերուհու պատճառո՞վ. մանրամասներ

Դավթաշենի երիտասարդ բնակչի ինքնասպանություն գործելու պատճառը, նախնական տեղեկություններով, պարտքերն են: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները:Մեր տեղեկություններով՝ երիտասարդը առաքիչ էր աշխատում եւ մեծ պարտքեր ուներ: Ասում են, թե պարտքերի պատճառն էլ ընկերուհին էր, ով բացի առաքման գումարները ծախսելուց՝  նաեւ նրա բնակարանն էր գրավի տակ դրել: Այս հողի վրա էլ երիտասարդը  հակասություններ ուներ ընտանիքի անդամների հետ: Մեր աղբյուրը հայտնեց նաեւ, որ երիտասարդի հայրը եւս ցանկանում էր ինքնասպանություն գործել, սակայն անցորդ ոստիկաններից մեկին հաջողվել է կանխել դա:Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 9-ին, ժամը 23.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպան է եղել` նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:Կամրջի տակ` գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի բնակիչ՝ 38-ամյա Սուրեն Հ.-ի մարմինը:Հրշեջ-փրկարարները դուրս են բերել դին և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ:Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները օգնություն են ցուցաբերել նաեւ մի տղամարդու, որն ինքնասպան եղած տղայի հայրն է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հայրը ականատես է եղել այդ դաժան տեսարանին եւ անգամ փորձել է կանխել տղայի ինքնասպանությունը, սակայն դա նրան չի հաջողվել:

ԱՎԵԼԻՆ