Կյանքը Գյումրու տնակներում՝ «դժոխք երկրի վրա»

Գյումրու տնակային ավաններում, համատարած աղքատություն է, յուրաքանչյուր քայլի հանդիպում ես դժբախտ ճակատագրերի տեր մարդկանց, միայնակ ու անօգնական տարեցների:Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ ու մարդիկ կան: Գյումրու վագոն-տնակներից շատերը զուրկ են նույնիսկ տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից, իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան: Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ առավել խտացված են տնակային ավաններում, որոնք կարծես ամբողջովին ինքնամեկուսացված են ու գնալով դառնում են, մի տեսակ, «դժոխք երկրի վրա»:Դուք նույնպես կարող եք աջակցել «Շիրակ կենտրոնի» բարեգործական ձեռնարկներին

shirakcentre.org

ԱՎԵԼԻՆ