16 տարի առաջ Գյումրիի գործը ցանկացել է քննել ՌԴ դատարանը. ՀՀ դատարանը մերժել է

Hetq.am-ը գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հետքը», ծանոթանալով երկու ռուս զինծառայողների՝ Ալեքսեյ Կամնևի ու Դենիս Պոպովի վերաբերյալ քրեական գործի 9–հատորանոց նյութերին, արձանագրեց, որ հայ և ռուս իրավապահները աշխատել են համագործակցված, սակայն քրեական հետապնդման գերակա դեր ունեցել է հայկական կողմը: Գործում առկա տարբեր գրությունները՝ անգամ տեխնիկական հարցերի շուրջ պայմանավորվածությունների մասին, վկայում են դրա մասին: Ասվածի ամենացայտուն վկայություններն են.Երկու զինծառայողներին ձերբակալել են մեր իրավապահներըԽափանման միջոց կալանքը կիրառել է ՀՀ դատարանըՄեղադրյալները կալանքը կրել են Գյումրիի թիվ 2 մեկուսարանումԴատահոգեբուժական ստացիոնար փորձաքննությունը կատարվել է «Նուբարաշենի» նյարդահոգեբուժական հիվանդանոցումՌուսական կողմը՝ ՌԴ զինդատախազությունը իր վարած նախաքննության 2 հատորանոց նյութերը փոխանցել է հայկական կողմին,Դատավարությունը տեղի է ունեցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:Ավելին՝ քրեական գործում կա ՌԴ Հյուսիս- Կովկասյան զինվորական դատարանի (նստավայրը՝ Դոնի Ռոստով) նախագահ Վ. Գորոբեցի նամակը, որտեղ նա խնդրում է ՀՀ զինվորական դատախազության կողմից նախաքննությամբ ձեռքբերված բոլոր նյութերը հանձնել իրենց՝ այդպիսով միացնելով 2 գործերը, հետևաբար դատավարությունը անցկացնել ՌԴ Հյուսիս- Կովկասյան զինվորական դատարանի կողմից: Վ. Գորոբեցը, միևնույն ժամանակ, նամակում հայտնում է, որ համաձայն ՌԴ քրեական դատավարության օրենսդրության, տեղի կունենա օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն: Սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանը պատասխանում է, որ գործի փոխանցումը ռուսական կողմին անհնար է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 498-րդ հոդվածի համաձայն, գործը ընդդատյա է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:Մանրամասները՝ Hetq.am–ում։

ԱՎԵԼԻՆ