Վերաքննիչ բողոք չլինելու դեպքում մի քանի օր հետո Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով

Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե ավտովթարի գործով վերաքննիչ բողոք դեռևս չի ստացել, բայց դեռ մինչև մարտի 2-ի ժամը 12-ը ժամանակ կա:«Բողոքարկման վերջին օրը հանդիսացել է ոչ աշխատանքային օր»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:Նրա խոսքով՝ բողոք լինելու դեպքում ողջամիտ ժամկետում մի քանի օրից կնշանակվի դատական նիստ. «Եթե անգամ բողոք լինի, գործը կքննվի վճռաբեկության կարգով, իսկ դա նշանակում է, որ արագ ընթացակարգով գործը կքննվի և կավարտվի: Սակայն բողոքի արդյունքում Վարդան Պետրոսյանը ստիպված կլինի էլի մի որոշ ժամանակ անցկացնել քննչական մեկուսարանում, իսկ բողոքի բացակայության դեպքում մի քանի օրվա ընթացքում արդեն դուրս կգա մեկուսարանից և պատիժը կկրի բաց ռեժիմով»:

Մանրամասնեը՝ tert.am-ում

ԱՎԵԼԻՆ