Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է իր` Երևանից բացակայությունը

Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեկնել է երկրից։Այս կապակցությամբ Zham.am-ը կապվեց ԲՀԿ պատգամավորի հետ` պարզաբանում ստանալու: “Ինձ իրապես հուզեց այն մտահոգությունը և հոգատարությունը, որ հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները և տարբեր քաղաքական ուժեր խիստ անհանգստացած էին, թե որտեղ է Նաիրա Զոհրաբյանը։ Ասեմ, որ ես արդեն մի քանի ժամից կլինեմ Երևանում, որովհետև մենք շատ լո՛ւրջ անելիքներ ունենք”,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Զոհրաբյանը: Իսկ հարցին, թե որտե՞ղ է եղել Նաիրա Զոհրաբյանն այդ ժամերի ընթացքում և ի՞նչ առաքելությամբ, նա պատասխանեց. “Դա բացարձակապես որևէ մեկի գործը չէ, և որևէ մեկին չի վերաբերում։ Այդուհանդերձ, կրկին շնորհակալություն իմ անձի և իմ տրանսպորտային տեղաշարժի գրաֆիկի հանդեպ նման համակ ուշադրության և հոգատարության համար”:

ԱՎԵԼԻՆ