Նաիրա Զոհրաբյանն այցելել է մոր կողմից դաժանաբար վնասվածքներ և այրվածք  ստացած  երեխային

Այսօր՝ փետրվարի 12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են այցելել մեծ թվով քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում երեխային տեսակցելու էր եկել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով իր հետ բերել էր խաղալիքներ, և հայրն այդ այցից անակնկալի եկավ ու խաղալիքները դրվեցին երեխայի մահճակալին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի 48 բնակարանում հրդեհ է բռնկվել:

Նյութի աղբյուրը`Shamshyan.com

ԱՎԵԼԻՆ