ԲՀԿ-ն կբոյկոտի ԱԺ հերթական քառօրյան

Անկախ նրանից կմիանան մյուս խմբակցությունները, թե ոչ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կընտրի Ազգային ժողովի այս քառօրյան բոյկոտելու տարբերակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:Նա նշեց, որ քառօրյան մեկնարկելու է փետրվարի 22-ին, մինչեւ այդ ժամանակ ունեն խորհրդակցելու իրենց գործընկերների հետ: «ԲՀԿ քաղխորհուրդը դիմել է խմբակցությանը՝ բոյկոտելու ԱԺ աշխատանքները, մինչեւ Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցած զազրելի, խայտառակ, անամոթ միջադեպի իրական պատվիրատուները եւ իրական կատարողները չկանգնեն պատասխանատվության առաջ: Մենք կհետեւենք ԲՀԿ քաղխորհրդի առաջարկին: Այն ինչ կատարվում է Հայաստանում, օրենքից դուրս է, իշխանությունը, ըստ էության, մերժում է կոմպրոմիսի ցանկացած առաջարկ եւ ասում է՝ ցանկացած քայլի պատասխանելու է ահա այսպիսի մեթոդներով, սա հոգեվարքի մեջ գտնվող իշխանության վերջին պատասխանն է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ չի կարող ասել, թե ինչ զարգացումներ կարող են լինել մի երկրում, որն արդեն սահուն կերպով «ապահով Հայաստանից» վերածվում է «գանգստերական Հայաստանի»: «Ամեն րոպե կարող են շատ լուրջ եւ սուր զարգացումներ լինել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, երբ մարդկանց առեւանգում են, տանում, ժամերով ծեծում են, երբ հարձակվում են մեքենանների վրա, կանանց եւ երեխաներին են ծեծում, խիստ անկանխատեսելի եւ վտանգավոր հետեւանքներ կարող են լինել»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:Մանրամասները՝ news.am-ում

ԱՎԵԼԻՆ