Թուրքիայում սիրիացիներին տեղավորել են կոտորված հայերի գերեզմանների վրա

Թուրքիայի իշխանությունները Սիրիայի Կոբանիից եկած փախստականներին տեղավորել են Ուրֆայի եւ Սուրուճի միջեւ ընկած մի վայրում, որտեղ 1985-ին հայերին զանգվածային կոտորածի են ենթարկել։Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝  Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Սուրուճ քաղաքի ազգությամբ հայ բնակիչներ Բոզան Դեմիրը (54) եւ Իբրահիմ Հալիլ Քայան (58) հայտնել են, որ Թուրքիայի արտակարգ իրավիչակների վարչության կողմից (AFAD) Ուրֆայի ճանապարհին կառուցված փախստականների ճամբարի տեղում դեռեւս 1985-ին սուլթան Աբդուլ Համիդի կողմից հայերի համար էր մահվան ճամբար կառուցվել։Բոզան Դեմիրը եւ Իբրահիմ Հալիլ Քայան նշել են, թե այդ ամենն իրենք լսել են իրենց նախնիներից, ովքեր ականատես են եղել այդ գազանություններին։  Նրանք պնդել են, որ ներկայում Կոբանիից եկած փախստականների համար կառուցված ճամբարի տեղում եղել է «Վարգեհ Մեզին» անունը կրող վայրը, որտեղ կոտորվել են հազարավոր հայեր։Իբրահիմ Հալիլ Քայան հիշեցրել է, որ 1895-ին Թուրքիայի տարբեր քաղաքներից՝ Էրզրումից, Մուշից, Մանազկերտից Սըվասից տասնյակ հազարավոր հայերի են բռնի տեղափոխել Ուրֆայի եւ Սուրուճի միջեւ ընկած տարածք եւ կոտորել։ Նա պնդել է, թե այդ վայրերում է հիմա էլ լցված են կոտորված հայերի բազմաթիվ ոսկորներով։Բոզան Դեմիրն էլ պատմել է, որ «Վարգեհա Մեզինը» հայերի առաջին ճամբարներ էր։ «Բերածներին տեղավորում են առանձին խմբերով եւ հիմնականում այնպիսի վայրերում, որտեղ ջուր չկար։  Հայերի մի մասին տարել էին Խելե օսի շիրիֆ կոչվող գյուղում գտնվող մի լճակի մոտ եւ ջուր խմելու ժամանակ խեղդել բոլորին։

ԱՎԵԼԻՆ