Դոնեցկում հզոր պայթյունի էպիկենտրոնը ռազմական քիմիական գործարանն է եղել

Դոնեցկում հզոր պայթյունի էպիկենտրոնը ռազմական քիմիական գործարանն է եղել: Այս մասին հայտնել են այսպես կոչված «Նովոռոսիայի» ժողովրդական ճակատի համանախագահ Կոնստանտին Դոլգովը եւ Դոնեցկի Կիեւի շրջանի ղեկավար Իվան Պրիխոդկոն:Ժամը 22.50-ի սահմաններում Դոնեցկում հզոր պայթյուն է որոտացել, որի ալիքը տարածվել է ողջ քաղաքի տարածքում: Քաղաքի շատ շրջաններում մարդից ցնցում են զգացել, կոտրվել են պատուհանների ապակիները: Պայթյունը զգացել են նույնիսկ հարեւան քաղաքներում: Ուկրաինական «Ազով» գումարտակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ պայթել է զինամթերքի խոշոր պահեստը:«Էպիկենտրոնը եղել է ռազմական քիմիական գործարանի շրջանում»,- Facebook-ի իր էջում գրել է Դոլգովը:Դոնեցկի քիմիական գործարանը զբաղվում է արդյունաբերական պայթուցիկը նյութերի, հրետանային ռազմամթերքի սարքավորումների եւ ավիացիոն ռումբերի արտադրությամբ:

ԱՎԵԼԻՆ