Հայ տղամարդկանց մուտքն արգելվել է «Պիրամիդա» գիշերային ակումբ

«Պիրամիդա»  գիշերային ակումբը ԻԻՀ քաղաքացիների համար «հրապուրիչ» դարձնելու նպատակով նախ արգելվել է հայ տղամարդկանց՝ ակումբ մուտքը, ապա մարմնավաճառների համար գործել են հատուկ զեղչեր, որպեսզի ակումբում ծանոթացած ազգությամբ պարսիկ տղամարդկանց մատուցեն ինտիմ բնույթ ծառայություններ։Ըստ մեղադրանքի՝ Սայաթ-Նովա պողոտայի վրա գտնվող «Պիրամիդա» գիշերային ակումբի տնօրեն Ա.Կարապետյանն առավել նյութական օգուտ ստանալու նպատակով համաձայնության է եկել ՀՀ-ում բնակվող 2 ԻԻՀ քաղաքացիների հետ և միասին կազմակերպել են մարմնավաճառների ծառայություններով հետաքրքրված ԻԻՀ քաղաքացիների՝ գիշերային ակումբ այցելությունները հրապուրիչ դարձնելու և ակնկալվող շահույթը դրա հաշվին մեծացնելու դիտավորությամբ, պոռնկությամբ զբաղվող մարմնավաճառների մուտքը գիշերային ակումբ դարձրել են անվճար:Բացի այդ, մարմնավաճառների համար ակումբի բարից օգտվելու դեպքում կիրառվել են զեղչեր, ակումբում իրանցի հաճախորդների հետ նրանց շփումների և ինտիմ ծառայություններ մատուցելու վերաբերյալ ձեռք բերվող պայմանավորվածությունների անկաշկանդ ընթացքն ապահովելու նպատակով արգելել են հայ տղամարդկանց մուտքն ակումբ:Այդպիսով՝ պոռնկությամբ զբաղվելու համար մշտապես ապահովելով շուրջ 20-25 մարմնավաճառների ներկայությունն ակումբում, ինչի շնորհիվ վերջիններս, ծանոթանալով և պայմանավորվելով ազգությամբ իրանցի այցելուների հետ, 25.000-30.000 ՀՀ դրամ գումարի դիմաց այլ վայրերում նրանց մատուցել են ինտիմ բնույթի ծառայություններ։Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:«Փաստինֆո»-ն, ավելի վաղ անդրադառնալով մեկ այլ քրեական գործի, մասնավորապես՝ հայ տաքսու վարորդի կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող իսրայելցի արաբ Ֆադիի գործին, «Պիրամիդա» գիշերային ակումբի տնօրենը վկա էր ճանաչվել:Այս գործի շրջանակներում հարցաքննված այլազգի տղամարդիկ ևս նշում էին, որ այդ ակումբում արգելված է հայ տղամարդկանց մուտքը:

Հեղինակ: «Փաստինֆո»

ԱՎԵԼԻՆ