Դպրոցահասակ աղջիկը մահացել է բաց պատուհանի գոգին լուսանկարվելու փորձի ժամանակ

Ռուսաստանի Պավլովսկի Պոսադում վեցերորդ դասարանցի աղջկա՝  բաց պատուհանի գոգին լուսանկարվելու փորձը ողբերգությամբ է ավարտվել:

Հունվարի 27-ին աղջիկն իրենց տանն է եղել ընկերուհու հետ: Նա խնդրել է, որպեսզի հյուրը իրեն լուսանկարի պատուհանի մոտ, որից հետո բարձրացել է պատուհանագոգին: Կորցնելով հավասարակշռությունը՝ նա ընկել է ութերորդ հարկից, հայտնում է  «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը: 

Աշակերտուհին տեղում մահացել է:

Հունվարի 27-ին Կրասնոյարսկում էլ գնացքի տակ էր ընկել մի տղամարդ, որը սելիֆի էր անում երկաթգծերի վրա: Լեսոսիբիրսկ քաղաքի հարբած բնակիչը փորձել էր լուսանկարվել մոտեցող գնացքի ֆոնին: Մեքենավարը չէր հասցրել արգելակել, եւ տղամարդը զոհվել էր:

ԱՎԵԼԻՆ