ԵՏՄ Մաքսային օրենսդրությունը ստորագրվելու է մինչեւ 2015 թ. վերջ

ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը ստորագրվելու է մինչեւ 2015 թ. վերջ, հայտարարել է  Բելառուսի Պետական մաքսային կոմիտեի  իրավական վարչության պետի տեղակալ Պավել Կոնոպլյանիկովը Մինսկում հունվարի 28-ի մամուլի ասուլիսում:

«ԵՏՄ մաքսային օրեսգրքի նախագիծը պատրաստ է: Հաշվի են առնվել գրեթե բոլոր շահագրգիռ կողմերի ցանկությունները», – ասել է Կոնոպլյանիկովը:

Ըստ նրա՝ մինչեւ մարտի 31-ը կավարտվի փաստաթղթի ներպետական համաձայնեցման գործընթացը, որից հետո այն կուղարկվի  լրացման՝ հաշվի առնելով ստացված դիտողությունները:

«Մինչեւ տարավերջ կստորագրվի վերջնական փաստաթուղթը», – ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա բացատրել է, որ «դա գլոբալ փաստաթուղթ է լինելու, որն ընդգրկում է  հեռանկարային բոլոր հարցերը»:

ԱՎԵԼԻՆ