Լավրով. Ուկրաինային պառակտումից կփրկի իր արտադաշինքային կարգավիճակի պահպանումը

Ուկրաինայի հետագա պառակտումը թույլ չտալու նպատակով սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի վերջինս պահպանի իր արտադաշինքային կարգավիճակը: Այդ մասին ասվում է սերբական «Հորիզոններ» թերթի հունվարյան համարում հրապարակված «Ռուսաստանի առաջնահերթությունները Եվրոպայում եւ աշխարհում» հոդվածում գրել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք բազմաթիվ անգամներ ամենատարբեր հարթակներում նախազգուշացրել ենք, որ միաչափ արտաքին քաղաքականության ուղղություն (արեւելք կամ արեւմուտք) որդեգրելու Կիեւի փորձերը դեռեւս փխրուն ուկրաինական պետականության համար հղի են ամենալուրջ հետեւանքներով: Մեզ չլսեցին եւ Արեւմուտքի կողմից սատարվող պետական հեղաշրջման ու իշխանության զավթման արդյունքում Ուկրաինան կանգնեց պառակտման եզրին», – գրել է ռուս արտգորխծնախարարը: Նրա խոսքով՝ այդ պայմաններում «Ղրիմի բնակչության ազատ կամքի արտահայտումը ընդամենը արձագանք էր ուլտրանացիոնալիստների գործողություններին, ովքեր ուկրաինական հասարակության կոնսոլիդացման շահերից բխող աշխատանքի փոխարեն  երկիրը հրեցին քաղաքացիական պատերազմի անդունդ»:

«Չնայած իրավիճակի ողջ դժվարությանը՝ համոզված ենք, որ Ուկրաինայում խաղաղության եւ համաձայնության ձեռքբերումը լիովին իրական առաջադրանք է: Հաջողության կարեւորագույն բաղադրիչը ընդգրկուն ազգային երկխոսությունն է, ինչպես եւ դա նախատեսված է 2014թ. ապրիլին Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստրագրված Ժնեւի հռչակագրով», -ընդգծել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:

 «Ուկրաինայի հետագա պառակտումը թույլ չտալու նպատակով սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի վերջինս պահպանի իր արտադաշինքային կարգավիճակը», – համոզված է Լավրովը:

«Ընդ որում անհրաժեշտ է գիտակցել, որ միակողմանի պատժամիջոցների ճանապարհով Ռուսաստանին ճնշելու փորձերը, որոնց կիրառումը անօրինական է եւ դատապարտված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումներով, մեզ չեն ստիպի հրաժարվել այն ամենից, ինչ մենք համարում են ճիշտ եւ արդարացի», – հայտարարել է նախարարը:

ԱՎԵԼԻՆ