«Իրատես de facto». Բանկիրներն ունեցել են դոլար, սակայն չեն վաճառել

 «Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Ամանորի թեժ օրերին, երբ դոլարի փոխարժեքը հասել էր իր «պիկին», հայաստանյան բանկիրների մոտ եղել են դոլարային պահուստներ: Անգամ նշվում է կոնկրետ թիվ` վեց միլիոն, սակայն բանկիրները դոլար չեն վաճառել: Ընդ որում, տնտեսական բլոկի որոշ պատասխանատուների անչափ ձեռնտու է եղել այս վիճակը, թեեւ ամենից շատ հենց նրանք են բողոքել սպեկուլյատիվ գործընթացներից, մինչեւ որ Սերժ Սարգսյանը խառնվել է ու հրահանգել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ու ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` դեմն առնել այս ամենի»։Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԱՎԵԼԻՆ