Երեւանից Ռոստով եւ Վոլգոգրադ չվերթները մի քանի ժամով հետաձգվել են

Երեւան-Դոնի Դոստով չվերթները մի քանի ժամով հետաձգվել են: ԻնչպեսNEWS.am-ի թղթակցին հաղորդել է «Դոնավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Իննա Չուրլյաեւան, չվերթները հետաձգվել են Ռոստովի օդանավակայանում անբարենպաստ օդերեւութաբանական պայմանների պատճառով: Երեւանից «Դոնավիայի» այլ երթուղիներ՝ Մինվոդ, Կրասնոդար եւ Սոչի, սպասարկվում են առանց սահմանափակումների: Ոչ թռիչքային եղանակի պատճառով հետաձգվել են նաեւ Երեւանի եւ Վոլգոգրադի միջեւ թռիչքները: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է հաղորդել է «Ռուսլայն» ավիաընկերության  PR-ծառայության ղեկավար Յուլիա Սկրիննիկովան, չվերթները հետաձգվել են մինչ երեկո, թռիչքի հստակ ժամանակը չի որոշվել: Նշենք, որ նույն պատճառներով Դոնի Ռոստովի օդանավակայանում հետաձգվել են դեպի Մոսկվա եւ Սանկտ-Պետերբուրգ չվերթները:

ԱՎԵԼԻՆ