Նոր մանրամասներ Գյումրու ընտանիքի դաժան սպանությունից

Գյումրիում դաժանորեն սպանված ընտանիքի անդամներին հայտնաբերել է տանտիրուհու քույրը:Ինչպես NewsBook-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, սպանվածները եղել են անկողնում` վերմակների տակ` դեմքերը կրակոցներից ջախջախված: «Այժմ փողոցն ամբողջովին փակ է, տեղում իրավապահներ են աշխատում»,- նշեց նա:Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քիչ առաջ Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ընտանիքի 6 անդամներին հրազենային կրակոցներից սպանված են հայտնաբերել:Սպանվածների թվում են ընտանիքի հայրը, մայրը, որդին, հարսը, աղջիկը, 1,5 տարեկան թոռնիկը: 6 ամսական փոքրիկը ծայրահեղ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Գյումրիից մեզ տեղեկացրեցին, որ գործել է հանցագործների խումբ, որի անդամներից մեկին հայտնաբերել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհին:

 Նյութի աղբյուրը `newsbook.am

ԱՎԵԼԻՆ