10:15-ի դրությամբ 1 դոլարը վաճառվում է նվազագույնը 478, առավելագույնը՝ 505 դրամով. այլ տվյալներ

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, ՀՀ բանկերը 1 դոլարի առքի համար նվազագույն գինն են սահմանել 477 դրամը, իսկ առավելագույնը՝ 565 դրամը: ՀՀ բանկերում 1 դոլարը վաճառվում է նվազագույնը 478, առավելագույնը՝ 505 դրամով:
Դոլարի առքի ու վաճառքի նվազագույն գին է սահմանել «Յունիբանկը», համապատասխանաբար 477 և 478 դրամը:
Վաճառքի առավելագույն՝ 505 դրամ են սահմանել «Առէքսինբանկն» ու «Արդշինբանկը»:

ՀՀ բանկերը 1 եվրոյի առքի համար սահմանել են նվազագույնը 540, առավելագունը՝ 577դրամը: 1 եվրոն վաճառվում է նվազագույնը 591, առավելագույնը՝ 624դրամով:

Ռուսական 1 ռուբլու դիմաց առքի համար սահմանվել է նվազագույնը 7, իսկ առավելագույնը՝ 7.65 դրամ: Վաճառքի գին է սահմանվել նվազագույնը 7.94, առավելագույնը՝ 9.05 դրամը:
Նշենք, որ դեկտեմբերի 18-ի ժամը 20:00-ի դրույթամբ՝ ՀՀ բանկերը 1 դոլարի առքի համար նվազագույն գինն էին սահմանել 450 դրամը, իսկ առավելագույնը՝ 570 դրամը: ՀՀ բանկերում 1 դոլարը վաճառվում էր նվազագույնը 480, առավելագույնը՝ 513 դրամով:

ԱՎԵԼԻՆ