Գրոզնիում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ մահացել է 14 ոստիկան

Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարության հաղորդած տվյալների համաձայն` Գրոզնիում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ մահացել է 14 ոստիկան, քննարկվում է նրանց հետմահու պարգևատրման հարցը: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:
ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը կոլեգիայի նիստ է անցկացրել և ելույթում անդրադարձել է ծառայողական պարտականություններն իրականացրած ոստիկանների արիությանն ու առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Գրոզնիի կենտրոնում զինված գրոհայինները սպանել էին ճանապարհային ոստիկանների: Այնուհետև գրոհայինները փակվել էին տպագրատանը և դպրոցում: Այնուհետև տպագրատան ավերակների տակից դուրս են բերել տեղի բնակչի՝ դին:

ԱՎԵԼԻՆ