Սա հո բայեվիկ կինո չի՞ կամ քուչի բազառ, եթե բան ես ասել, բարի՛ եղիր, ասածներիդ տե՛ր կանգնիր

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը գրառում է կատարել, որում, իր համոզմամբ, «մերկացրել» է ԲՀԿ պատգամավորներ Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի «կասկածելի և նյութապաշտ» կերպարը: Եթե նույնիսկ մի պահ աչք փակենք սույն անձնավորության գրառման այսպես ասած բովանդակության վրա (եթե, իհարկե, այն գոյություն ունի), ապա պարզապես ծիծաղ է առաջացնում նրա վարքագիծը գրառման մեկնաբանություններում: Պարզվում է, որ մեր հերոս տղեն ոչ միայն քաղաքական ապշեցուցիչ ձիրք ու տաղանդ ունի, այլ նաև աչքի է ընկնում քուչի մակարդակի վարքագծի ֆանտաստիկ կարողությամբ: Երբ նրան առաջարկում են պարզաբանել ասածները կամ հանդիպել նստել զրուցել և հասկանալ վերջինիս ընկճախտի ու քաղաքական գրգռվածության պատճառները, հարգարժան Խաչիկյանը ասում է, որ ներողություն խնդրելու կարիք չունի, իսկ եթե իրեն ասելու բան կա, ապա ասելիք ունեցողները թող գան Մելիք-Ադամյան փողոց, իսկ չեկողներին՝ մեղադրում վախկոտության մեջ: Եղբա՛յր, հիմա ո՞վ է վախկոտը. եթե վստահ ես ասելիքիդ իրավացիության մեջ, ի՞նչն է քեզ կաշկանդում հանդիպել, մարդավարի զրուցել, ի՞նչ է նշանակում եկեք Մելիք-Ադամյան տեսեք: Սա հո բայեվիկ կինո չի՞ կամ քուչի բազառ, եթե բան ես ասել, բարի՛ եղիր, ասածներիդ տե՛ր կանգնիր: Եթե խոսում ենք քաղաքական լեզվով,ապա հիմնավորի՛ր ՀՀ ԱԺ պատգամավորներին տված պիտակավորումներդ: Այլանդակ դուխավիկ տղու կերպարից մինչև շարքային մեյմուն, իհարկե, կես քայլ է,,բայց դե ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ տավարի՛շ Խաչիկյան, քո նմանները խայտառակում են Ռեսպուբլիկան: Ինչու չէ, նաև «Հանրապետական» կուսակցությունը:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից 


ԱՎԵԼԻՆ