Հայ-չինական քաղաքական խորհրդակցություններ Պեկինում

Նոյեմբերի 27-ին Պեկինում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ:

ԱԳՆ մամուլի ծառայույունից հայտնում են, թե հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, չինական կողմից` Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Չընգ Կուոփինգը:

Խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից քննարկվեցին քաղաքական, առեւտրատնտեսական, ինչպես նաեւ կրթական եւ մշակութային ոլորտներում առկա փոխգործակցությանը եւ դրա ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Նույն օրը խորհրդակցությունների մասնակիցներին ընդունեց Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին: Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ:

Պեկին կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ նաեւ Չինաստանի առեւտրի փոխնախարար Վանգ Շոուվընի հետ: Քննարկվեց երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԱՎԵԼԻՆ