Կայարանից գողացել են 8 ռելս

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Երևանի գծի ուղեմասի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 24-ի՝ լույս 25-ի գիշերը նշված ՓԲԸ պատկանող Զարթոնք գյուղի տարածքում գտնվող Երևան գծի ուղեմասի «Սովետական» կայարանից գողացել են 8 ռելս` յուրաքանչյուրը 12 մ երկարությամբ:

Մեկնած օպերատիվ խումբը կայարանից մոտ 350 մ հեռավորության վրա հայտնաբերել է գողոնի մի մասը` զոդված վիճակում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն, որը նոյեմբերի 26-ին, ժամը 15.25-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

ԱՎԵԼԻՆ