Եղանակը Հայաստանում

Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արեւելյան է՝ 2-7 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանն եւս մի քանի աստիճան կբարձրանա:

NEWS.am –ին ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +11+13 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+5,

Կոտայքում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+5,

Գեղարքունիքում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝  0+5,

Լոռիում. գիշերը՝  0-5, ցերեկը՝  +10+13,

Տավուշում. գիշերը՝ 0+5, ցերեկը՝  +12+15,

Արագածոտնի լեռներում. գիշերը՝  -5-10, ցերեկը՝  0+5,

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +8+11,

Արարատում. գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+13,

Արմավիրում. գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+5,

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +11+14,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝  +5+8,

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13:

ԱՎԵԼԻՆ