Տրվել է քաղաքական գործընթացի սկիզբ

Դատելով ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից ու առավել ևս,հնչող կարծիքներից,էնպիսի տպավորություն է,որ ընդդիմությունը կրակն է ընկել զուտ միայն այն բանի համար ,որ համարձակվել է պահանջել ամբողջական իշխանափոխություն և բարձրաձայնել երկրում տիրող անհամար ու ՀՀ քաղաքացու համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր հարցեր: Որոշ մարդիկ ատամները սրած հետևում են Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների ելույթներին ու թուղթ ու գրիչով գրի առնում ամեն բառ ամեն տառ ու տողատակերի տակ սկսում այլ իմաստ փնտրել,փոխարենը իրենք ոչինչ չեն անում,այլ երբեմն իրենց ընձեռնված սակավաթիվ եթերներից դեմքի լուրջ արտահայտությամբ հոխորտում են,որ վերը նշված ուժերի նպատակներն ու գործողությունները կեղծ են: Գիտեք,սա արդեն անլուրջ է,չի սխալվում նա,ով ոչինչ չի անում,իսկ ոչինչ չի անում ալարկոտը և մանր մունր կլյաուզներով զբաղվող մարդը կամ մարդկանց խումբը: Եթե նման կատեգորիան ընդունելի է,ապա թող քննադատեն ինչքան ուզեն: Եռյակը հայտարարել է,որ իշխանափոխությունը մեկ օրվա գործ չէ,շատ էլ չի տևելու,անհրաժեշտ է ոչ միայն զինվել համբերությամբ,ալև դա փոխանցել քաղաքացիներին,քանի որ իռացիոնալ դաշտում արված գործողություններն ու հայտարարությունները միայն կարող են վնասել գործընթացին: Սկսվել համաժողովրդական շտաբերի ձևավորման պրոցեսը,կարծում եմ,շուտով հայտնի կդառնա հաջորդ հանրահավաքի օրը և աստիճանաբար մենք,այդ թվում նաև մեր ընդդիմախոսները կստանան իրենց հուզող պատասխանները: Ամեն դեպքում տրվել է քաղաքական գործընթացի սկիզբ,որը բնական է ունենալու է իր տրամաբանական ավարտը,որի վերջնահաշվարկում Հայաստանում լինելու են նոր որակի իշխանություններ և նոր որակի հպարտ քաղաքացիներ:

Աղվան Պողոսյան

ԱՎԵԼԻՆ