Աշխարհում առաջին լողացող ԱԷԿ-ը պատրաստ կլինի 2016թ. սեպտեմբերին

Աշխարհում առաջին լողացող ատոմային ջերմաէլեկտրակայանի էներգաբլոկը պատվիրատուին կհանձնվի  2016թ. սեպտեմբերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով բալթիական նավաշինական գործարանի տնօրեն Ալեքսեյ Կադիլովի խոսքերը, որը զբաղվում է էներգաբլոկի շինարարությամբ:

Լողացող էներգաբլոկը, որն առաջարկվում է  խոշոր ձեռնարկությունների էներգաապահովման, նավահանգստային քաղաքների, նավթ եւ գազ արդյունահանող համալիրների համար,  ստեղծվում է ատոմային  սառցահատների սերիական  էներգետիկ սարքավորումների հիման վրա, որը ստուգվել է Արկտիկայում նրանց երկարատեւ շահագործման ընթացքում:

ԱՎԵԼԻՆ