«Ժողովուրդ». «Բիզնես լեդին» հարստանում է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կամ նույն ինքը` «Բիզնես լեդին», միջազգային ատյաններում Հայաստանին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր պայմանագրերից մեկը` ավելի քան 452 մլն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիանի ԲՈՒՍՏ» ՍՊ ընկերության հետ: Պայմանագրային գումարի մոտ 70 տոկոսն արդեն վճարվել է, մնացածն էլ մինչեւ տարեվերջ կվճարվի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատել է, որ նշված ընկերության միակ սեփականատերը ինքն է: Իսկ թե ինչպես է ստացվում, որ Նաղդալյանին պատկանող ընկերությունների հետ մշտապես նման թանկարժեք պայմանագրեր են կնքվում, Նաղդալյանը չի գաղտնազերծում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԱՎԵԼԻՆ