ԱԺ համակարգը չգիտես ինչու, այս անգամ ևս, ինձ այնպես գրանցեց, որ հնարավորություն չունեցա հարց ուղելու

Արդեն որերորդ անգամ, Խորհրդարանում՝ հարցուպատասխանի ժամանակ, հերթագրումից հետո, իմ և իմ գործընկերներից շատերի հերթը համակարգի հերթագրման «պատահական» սկզբունքի արդյունքում, հնարավորություն չենք ունենում մեր հարցերն ուղելու ՀՀ կառավարությանը:Բնական է, որ այսօրվա իմ և գործընկերներիս հարցադրումները լինելու էին կոշտ և կտրուկ, քանի որ այն հազարավոր քաղաքացիները, ովքեր վերջին օրերին Ազգային Ժողովի մուտքի առջև էին, սպասում են իրենց արդարացի բողոքի իրավական լուծմանը:Սակայն ԱԺ համակարգը չգիտես ինչու, այս անգամ ևս, ինձ այնպես գրանցեց, որ հնարավորություն չունեցա հարց ուղելու, սակայն այն կտեղադրեմ այստեղ:

ՀԱՐՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸՀարցը վերաբերում է թերևս այս պահին հասարակությանը հուզող թիվ մեկ խնդրին:Շրջանառության հարկի օրենքին, որի բողոքի ալիք բարձրացրած դրույթներն այսօրվանից ուժի մեջ են մտել:Ինչի՞ համար է, որ նույն օրենքի հարկային զանազան բարդեցված ստուգումներն ու փաստաթղթաշրջանառությունը շրջանցում է խոշոր հարկատուրներին:Ինչի՞ համար է օրենքով արտոնություններ տրվում հարկային տեսուչներին՝ ստուգումներ անցկացնելու այսպիսի լայն հնարավորություններ:Ինչի՞ համար է օրենքով կրկին ՀՀ քաղաքացուն պարտադրվում որևէ ձևաչափ այն դեպքում, երբ հաշվի առնելով մեր տնտեսության կոլապսային վիճակը, հնարավորություն չի ընձեռվում ՓՄՁ-ին ինքնուրույն ընտրություն կատարել հարկային, որ եղանակով է ցանկանում գործունեություն ծավալել:

ԱՎԵԼԻՆ