Հայաստան. Գների աճի սպասումով

Մոտենում է Ամանորը, դրա հետ մեկտեղ՝ տոնական ապրանքների մանրածախ գների ավանդական բարձրացումն՝ այդ թվում, հատկապես, սննդամթերքի: Բոլորին, բնականաբար, հետաքրքրում է, թե որքան կբարձրանան գները դեկտեմբերին: Այս հարցին պաշտոնական գների դինամիկան չի պատասխանում: Բանն այն է, որ մանրածախ առեւտրի գների վիճակագրական հետազոտությունն ավարտվում է ամեն ամսվա 20-րդ օրը: Ուստի դեկտեմբերի վերջին տասնօրյակի գների իրավիճակը բացարձակապես չի անդրադառնում այդ ամսվա պաշտոնական ցուցանիշի վրա:

Ուստի համեմատության համար մնում է միայն մեկ տարբերակ՝ հունվարը: Հունվարին գները ձեւավորվում են երկու հակադիր գործոնների ազդեցության տակ՝ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին օրերի սկզբնական դիրք եւ գնորդական պահանջարկի կտրուկ կրճատում:

Եթե օրացուցային տարում դեկտեմբերն առեւտրականների համար ամենաբարենպաստ ամիսն է, ապա դրան հաջորդող հունվարը՝ ճիշտ հակառակը: Այսպես, ընթացիկ տարվա հունվարին մնարածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալը նախորդ ամիսների համեմատ, կազմում էր 31,8 տոկոս: Սա, իհարկե, անդրադառնում է գների վրա: Սակայն, ավելի լավ է համեմատել հունվարյան ցուցանիշները, քան դեկտեմբերյան:

Ներկայացնենք գները Երեւանում, որն ապահովում է հանրապետության մանրածախ առեւտրաշրջանառության 85 տոկոսը: Որպեսզի մայրաքաղաքի սպառողները տեղյակ լինեն, թե ինչ է սպասվում հաշված ամիսներ անց, ցուցանիշները համեմատենք ընթացիկ տարվա հունվարի ցուցանիշներն անցյալ տարվա սեպտեմբերի հետ: Այդ ընթացքում Երեւանում խնձորի, տանձի ու խաղողի գինը 1,5 անգամ բարձրացավ: Նույնը բանջարեղենի դեպքում. լոլիկի գինը բարձրացավ 5,4 անգամ, վարունգի գինը՝ 4,1 անգամ, սոխի գինը՝ 1,3 անգամ, սխտորի գինը՝ 1,5 անգամ: Կարտոֆիլը 1,6 անգամ թանկացավ:

Բնականաբար, մշակաբույսերի գների դինամիկայի վրա ազդում է բերքահավաքի սեզոնայնությունը:  Այս ժամանակահատվածից դուրս շուկա է մտնում ֆերմերային տնտեսությունների օրգանական մթերքների պաշարը, իսկ բանջարեղենի որոշ տեսակների դեպքում՝ ջերմոցների արտադրանքը: Իր դերն է խաղում ներմուծումը: Սակայն պետք չէ անտեսել այնպիսի գործոններն, ինչպիսիք են գյուղատնտեսության զարգացման ցածր մակարդակի, վատ պահեստարաններն, ինչպես նաեւ բոլոր առեւտրականների շահադիտականությունը՝  շուկայի վերավաճառողից մինչեւ սուպերմարկետ:

NEWS.am

ԱՎԵԼԻՆ