Ֆրանսիական գաստրոնոմիայի կնքահայրն իր ռեստորանում միսն արգելել է

Ֆրանսիական հայտնի գաստրոնոմ Ալեն Դյուկասը որոշել է իր ռեստորանում միայն բուսակերների ճաշացանկ առաջարկել: Դյուկասի խոսքով՝ ինքն «ավելի բնական» եւ հետաքրքիր բաղադրատոմսեր է փնտրում: Ճաշացանկում մսային ծանր ճաշատեսակները փոխարինվելու են բնական բանջարեղենով եւ ձավարեղենով: Ռեստորանի ճաշացանկում կընդգրկվեն նաեւ կաղամար, ութոտնուկ, ինչպես նաեւ սեւ բրինձ: Ըստ The Local-ի, հանրահայտ շեֆ-խոհարարը մտադիր է նաեւ ուտեստները պատրաստելիս ավելի քիչ կարագ եւ շաքարավազ օգտագործել:

Բուսակերների համար նախատեսված ուտեստների գները դժվար է էժան համարել. դրանք շուրջ 400 եվրո արժեն:

Հիշեցնենք, որ Ալեն Դյուկասը պարգեւի է արժանացել հեղինակավոր The World’s 50 Best Restaurants վարկանիշում: Իր 30-ամյա գործունեության ընթացքում հայտնի խոհարարն «ընդլայնել է խոհարարական վարպետության սահմանները»:

ԱՎԵԼԻՆ