Սյունիքի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Աշոտ Մարդյանը

Սյունիքի մարզպետին ժամանակավորապես փոխարինում է Աշոտ Մարդյանը: NEWS.am-ին մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մինչեւ նոր մարզպետի նշանակվելը՝ պաշտոնը կզբաղեցնի մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը: Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սյունիքի փոխմարզպետն աշխատանքից ազատվել է, մարզպետարանի մամուլի պատասխանատու Լուսինե Մարությանը նշեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում Հակոբյանը նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար: Հակոբյանի հաջորդի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նրա նախորդի՝ Սուրեն Խաչատրյանի անունը: Նկատենք, որ մի քանի շաբաթ առաջ Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, որը Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի բազմազմյա տնօրենն է ազատվել է պաշտոնից: Նրան փոխարինել է ավստրալացի Նիլ Սթիվենսոնը:

ԱՎԵԼԻՆ