Կանադայում ձնաբուք է, 30 հազար կանադացիներ`առանց էլեկտրաէներգիայի

Այսօր` սեպտեմբերի 11-ին, կանադական Կալգարի քաղաքում մոտ 30 հազար կանադացիներ մենացել են առանց էլեկտրաէներգիայի` ձնաբքի պատճառով:
Կալգարիի քաղաքապետ Նահիդ Նենշիի խոսքով, չորեքշաբթի օրվանից սկսած` ձյունն իր ծանրության տակ է առել հարյուրավոր ծառեր, որոնք իրենց հերթին  վնասել են բազմաթիվ հոսանքալարեր: 
Կալգարիում, ուր բնակվում է ավելի քան 1 միլիոն մարդ, փակվել են տասնյակ դպրոցներ եւ կենդնաբանական այգին:

ԱՎԵԼԻՆ